Կարևոր իրադարձություններ

Հայաստանն իրավական պետություն է. «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան

11 Նոյեմբեր, 2019 15:31
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Հայաստանն իրավական պետություն է. «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գոյություն ունի բարոյաիրավական ճշմարտություն, որը չի ենթարկվում քաղաքական, զինվորական կամ բարեկամական որևէ երևույթի։ Խոսքս Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կատարվածի մասին է։
Հարգանքներս ՀՀ բոլոր զինծառայողներին, սակայն որևէ կոչում, պաշտոն կամ մասնագիտություն այստեղ չի կարող լինել առավել մոտ բարեկամ, քան ճշմարտությունն է։ 
Փաստաբանի բարեխղճությամբ ստանձնել եմ Հարություն և Զավեն Գրիգորյանների պաշտպանությունը։ Օրենքի սահմաններում «AM» իրավաբանական ընկերության թիմը կատարելու է ամեն ինչ, որպեսզի էմոցիոնալ, քաղաքաքան, ռոմանտիկ, «հայրենասիրական» ու ակնթարթային տպավորությունների դաշտից դուրս` զուտ փաստերի հիման վրա ընթանա տղաների քրեական գործը։ Այնքանով, ինչքանով ծանոթ եմ քրեական գործին, այս պահին կարող եմ ասել միայն, որ ԻՐԱՎՈՒՆՔԸ, պարզապես, «գոռում» է, որ Զավեն Գրիգորյանը, որպես բացարձակապես դեպքի հետ առնչություն չունեցող և միայն արյունակցական կապի պատճառով կալանավորված անձ, անհապաղ` րոպե առաջ, ազատ արձակվի, իսկ փորձանքի մեջ հայտնված Հարություն Գրիգորյանի մասով ընթանա ՄԱՔՈՒՐ արդարադատություն ու բացահայտվի իրականությունը։ Ի դեպ` այն վիճակում, որ հայտնվել էր Հարութը, մեզնից ամենաօրինապաշտները եթե հայտնվեին, հնարավոր է` այսօր մեղադրվեին առավել ծանր ու իրականում կատարած հանցագործության համար։
Հասկանալի պատճառներով այստեղ, գոնե այսօր, չեմ մանրամասնի, թե ինչ վարքագիծ է դրսևորել հարբած սպան մինչև (գործի օբյեկտիվ քննությամբ հետագայում պարզվելիք հանգամանքներում) մարմնական վնասվածք ստանալը, միայն կհուսամ, որ նա արագ կապաքինվի և սպային վայել ազնվությամբ կհայտնի ճշմարտությունն, այնքանով, ինչքանով, որ կմտաբերի։ 
Շատերից ենք հասցրել տեղեկանալ, որ հարբած և սթափ Արա Մխիթարյանները նույն անձինք չեն։
Փառք ու պատիվ ՀՀ բոլոր սպաներին, սակայն Հայաստանը ԻՐԱՎԱԿԱՆ պետություն է!

Հ.Գ. Այս գործը վերցնելու համար ինձ միջնորդել է զինվորական սպա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին