Կարևոր իրադարձություններ

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Լավրով

11 Նոյեմբեր, 2019 15:12
Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Լավրով

«Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Արցախը իբրև լիարժեք բանակցային կողմ բանակցային սեղան վերադարձնելու Երևանի առաջարկին»: Այս հարցն այսօր ուղղվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Նա հիշեցրեց՝ այս թեմայով խոսել են և՛ նախագահներ, և՛ վարչապետներ, և՛ ԱԳ նախարարներ:

«Ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ բանակցությունների մասնակիցների կազմի որոշումն ու համաձայնեցումը պետք է անեն կողմերը: Երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, խորհրդատվությունների նախնական փուլում Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների, որ սկսվել էին կրակի դադարեցման պահին: Ինչ-որ փուլում ՀՀ ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում կայացրեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը: Մենք՝ իբրև ՄԽ մասնակիցներ, կարող ենք միայն ձգտել, որ գործընթացը տեղի ունենա ընդհանուր համաձայնության ֆոնին: Բոլորի համար էլ պարզ է՝ առանց ԼՂ ժողովրդի, բնակիչների համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Հայաստանը պարզապես դրանք չի ստորագրի»,- ասաց նա:

Լավրովը նաև նշեց՝ ՀՀ վարչապետն իրենց հանդիպման ժամանակ անվիճելի հայտարարություն է արել, որ ԼՂ խնդրի կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն և՛ ՀՀ, և՛ Ադրբեջանի, և՛ ԼՂ շահերը:

 

Լրահոս

Դիտել ավելին