Կարևոր իրադարձություններ

Վահագն Թևոսյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովներից և բարեկամական խմբերից

11 Նոյեմբեր, 2019 15:08
Հեղինակ՝ Վահագն Թևոսյան
Վահագն Թևոսյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովներից և բարեկամական խմբերից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:

Պատգամավորը լքում է նաև Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը:

Այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է մի քանի ժամ հետո կայանալիք ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրել է.

«Քանի որ լուրը տարածում գտավ, ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»:

 

Լրահոս

Դիտել ավելին