Կարևոր իրադարձություններ

Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ում նախատեսվում է վերացնել հեպատիտ C-ի համաճարակը. Արսեն Թորոսյան

11 Նոյեմբեր, 2019 15:03
Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ում նախատեսվում է վերացնել հեպատիտ C-ի համաճարակը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հնդկական ջեներիկ բարձրորակ դեղերը 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները: Ազգային ծրագրում ներգրավված է եղել տարեկան 500 անձ, ապա 1000: Մենք պետք է վերացնենք հեպատիտ C-ի համաճարակը Հայաստանում՝ շնորհիվ հնդկական բարձրորակ ջեներիկ դեղերի»,- նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ Հայաստանում գրանցված է 4000 անուն և ավելի դեղորայք, և այդ դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից:

 

Լրահոս

Դիտել ավելին