Կարևոր իրադարձություններ

Լևոն Արոնյանը՝ Superbet Rapid & Blitz-ի հաղթող

10 Նոյեմբեր, 2019 23:16
Լևոն Արոնյանը՝ Superbet Rapid & Blitz-ի հաղթող

Հայաստանի  շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցեցին կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրացվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը:

Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը:

Մրցաշարային ֆոնդը կազմում էր 150 հազար ԱՄն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին