Կարևոր իրադարձություններ

Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը երաշխիք է Անդրկովկասում և մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար. Լավրով

10 Նոյեմբեր, 2019 20:44
Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը երաշխիք է Անդրկովկասում և մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան ժամանելուն պես մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Առաջին հերթին` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային պատկերասրահին, որն իր հոյակապ դահլիճներն է տրամադրել այս ցուցահանդեսի կազմակերպման համար: Հայ ժողովրդի ներկայացուցիչները, Խորհրդային Միության մյուս ժողովորդների հետ ուս-ուսի տված, պաշտպանել են Մոսկվայի սահմանները, մարտնչել են Ստալինինգրադում և Կուրսկի ճակատում, ազատագրել են Կովկասն ու Ղրիմը, գրավել են Բեռլինը: Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ավանդ են ունեցել նացիսզմի տապալման գործում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանմանը:

ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է հաջորդ տարի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության անցկացումն ու ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է արձագանքել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառմանը ներկա գտնվելու հրավերին:

«Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը, որն ամրապնդվել է դաժան ռազմական փորձություններով, երաշխիք է հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական համագործակցության և դաշնակցության հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, Անդրկովկասում ու մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար»,- շեշտել է Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին