Կարևոր իրադարձություններ

Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական բնակարան ձեռք բերելու գումար կստանան

10 Նոյեմբեր, 2019 15:59
Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական բնակարան ձեռք բերելու գումար կստանան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եմ, մի անգամ նույնիսկ թաքցրի լրագրող լինելս ու մանկատան շրջանավարտներից մեկի խնդրանքով, ձեւանալով իբրեւ մանկատան շրջանավարտ, իր հետ այցելեցի եւ գաղտնի տեսանկարահանեցի նախարարության արհամարհանքը, կոպիտ ու մերժողական պատասխանները։ Ռեպորտաժը գրեցի մի կերպ, հասկանում էի`անիմաստ էր, հերոսս միեւնույնն է դրսում էր գիշերելու...

Շատ պատահական մի օր տեղեկացա, որ կարծես թե բարերարներից մեկը տղային բնակվելու տեղ ու աշխատանք էր տվել, լրագրողական գործունեությանս ընթացքում թերեւս երբեք այդքան երջանիկ չէի զգացել (այն ժամանակ ընդունված էր ասել. «հա ի՞նչ եք նկարում, մեկա բան չի փոխվելու»)։

Այսօր արդեն Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական, այո, սեփական, այլ ոչ թե նախկինի նման ժամանակավոր, բնակարան ձեռք բերելու գումար կստանան։ Զարուհի Բաթոյան ջան, գնահատելի աշխատանք է, ապրե՛ք..»:

 

Լրահոս

Դիտել ավելին