Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Բյուրականում անասնագոմի տանիք և մոտ 200 հակ անասնակեր է այրվել

10 Նոյեմբեր, 2019 15:41
Բյուրականում անասնագոմի տանիք և մոտ 200 հակ անասնակեր է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ անասնագոմի տանիքում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:16-ին, մարվել՝ 13:46-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին