Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած տղամարդու վիճակը ծանր է

10 Նոյեմբեր, 2019 11:15
ԱԺ-ի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած տղամարդու վիճակը ծանր է

Երեկ, ինչպես հաղորդել էինք,Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում հրդեհ էր բռնկվել: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Պարզվել է, որ տուժած տղամարդը ազգությամբ ֆինն  է:

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է:  «Այրվել է նրա մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը»,- տուժածի առողջական վիճակը ներկայացրել է Սիմոնյանը:


 

Լրահոս

Դիտել ավելին