Կարևոր իրադարձություններ

Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով. Շիրակի մարզպետ

10 Նոյեմբեր, 2019 10:33
Հեղինակ՝ Շիրակի մարզպետարան
Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով. Շիրակի մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ ՏԻՄ օրվա առթիվ ուղերձը.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,

ի սրտե շնորհավորում եմ ՀՀ-ում ՏԻՄ համակարգի ստեղծման 23 ամյակի առթիվ:
Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մարտահրավերներն ունի, և այժմ մեր ՏԻՄ-երի համար կարևոր շրջան է իրենց գործունակությունն ի ցույց դնելու համայնքային խնդիրները վեր հանելու և դրանց լուծման համար հետևողական աշխատանքներ իրականացնելու միջոցով։
Այսօր մեր մարզի համայնքներում իրականացվում են տարատեսակ ծրագրեր, որոնք անմիջականորեն նպաստում են բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիների հետ սերտ համագործակցությամբ ու բոլորիս բաժին հասած պատասխանատվության գիտակցումով առաջնորդվելիս մեր համայնքներում դրական փոփոխություններն իրենց սպասեցնել չեն տա։
Շիրակի մարզի ՏԻՄ-երի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ նպատակասլացություն, հաստատակամություն և հաջողություններ մեր համայնքների կառավարման պատասխանատու գործում»,-նշված է ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին