Կարևոր իրադարձություններ

Քանյե Ուեսթը հնարավոր է՝ իր թեկնածությունը դնի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում

09 Նոյեմբեր, 2019 23:36
Քանյե Ուեսթը հնարավոր է՝ իր թեկնածությունը դնի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը Fast Company Innovation Festival-ի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է՝ փոխի անունը՝ դառնալով Christian Genius Billionaire Kanye West (Միլիարդատեր քրիստոնյա հանճար Քանյե Ուեսթ): Այս մասին հայտնել է CNN-ը:

«Մարդիկ ասում են, որ հիմարություն է ինքդ քեզ միլիարդատեր կոչելը, ես կարող եմ օրինական կերպով մեկ տարով փոխել անունս՝  Միլիարդատեր քրիստոնյա հանճար Քանյե Ուեսթ-ով, մինչև բոլորդ հասկանաք թե ինչ է դա նշանակում»,- ասել է ռեփերը:

Հաղորդավար Մարկ Ուիլսոնն էլ կատակել է՝ ասելով, որ «բավականին դժվար կլինի այն գրել»:

Fast Company Innovation Festival-ի ժամանակ Ուեսթը նաև հայտարարել է, որ հնարավոր է իր թեկնածությունը դնի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին