Կարևոր իրադարձություններ

Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել

09 Նոյեմբեր, 2019 19:14
Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 8-ին՝ ժամը 16.25-ին ստացված տեղեկություններով  «Գյուների Փարա» կոչվող տարածքում հայտնաբերել են 16 խ/մ փայտանյութ:

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ փայտանյութը պատկանում է Իջևանի Անկախության փողոցի 34-ամյա մի բնակչի: 34-ամյա տղամարդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին