Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ-ի շենքին կից շինության տանիքում հրդեհը մեկուսացվել է

09 Նոյեմբեր, 2019 18:07
ՀՀ ԱԺ-ի շենքին կից շինության տանիքում հրդեհը մեկուսացվել է

ՀՀ ԱԺ-ի շենքին կից շինության տանիքում հրդեհը ժամը 17։18-ին մեկուսացվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարաությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետեւ՝ եւս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:

Դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին