Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկը

09 Նոյեմբեր, 2019 16:01
ՄԱԿ-ում ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Առաջին հանձնաժողովում, որը զբաղվում է զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով, ընդունվել է Ռուսաստանի համահեղինակած նախագիծը, որով այդ ոլորտի առաջարկներ են ներկայացվում ՄԱԿ գլխավոր քարտուղարին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Նախագծի մեջ նշվում է, որ այն միտված է միջազգային անվտանգության համակարգի իրավական հենքի՝ սպառազինությունների վերահսկման, զինաթափման և միջուկային զենքի չտարածման մասին բազմակողմ համաձայնագրերի պահպանմանը։

Փաստաթուղթը գրեթե միաձայն ընդունվել է հանձնաժոովի նիստում (ձեռնպահ են եղել Ուկրաինան, Վրաստանը, ևս 3 պետություն)։ Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում Ռուսաստանը մտադիր է նախագիծը ներկայացնել նաև լիագումար հաստատման։

 

Լրահոս

Դիտել ավելին