Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ դեպք. Վարդենիսում բժիշկները մահվան ճիրաններից փրկել են 13-ամյա տղայի կյանքը

09 Նոյեմբեր, 2019 14:43
Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ դեպք. Վարդենիսում բժիշկները մահվան ճիրաններից փրկել են 13-ամյա տղայի կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է: Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները կարողացել են փրկել երեխայի կյանքը:

Երեկ երեկոյան երեխային Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում: Պապիկը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային:

Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ:

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին