Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված բնույթ. Սերգեյ Լավրովը՝ «Մեդիամաքս»-ին

09 Նոյեմբեր, 2019 14:11
Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված բնույթ. Սերգեյ Լավրովը՝ «Մեդիամաքս»-ին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, սիրիական հարցի կարգավորմանն ու մի շարք այլ թեմաների: Անդրադառնալով հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

«Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները՝ վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների և համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Բարձրագույն և բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական և միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն. Վ. Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ. Ա. Մեդվեդևի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը, իսկ Երևանի վարած արտաքին քաղաքականությունն, ըստ Լավրովի, կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին