Կարևոր իրադարձություններ

Այս այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունների ևս մեկ արտահայտություն է. Մնացականյան

09 Նոյեմբեր, 2019 13:02
Այս այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունների ևս մեկ արտահայտություն է. Մնացականյան

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի այցը Հայաստան ևս մեկ արտահայտություն է Հայաստանի և Սուրբ Աթոռի` Վատիկանի հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին այսօր համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը ներկայացրեց Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների պատմությունը և դրական գնահատեց այդ ուղին: Մնացականյանը հիշատակեց նաև Գրիգոր Լուսավորչին տիեզերական վարդապետի աստիճանի շնորհումը և Նարեկացու արձանի տեղադրումը Վատիկանում:

Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը` Սուրբ Աթոռի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին