Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Իշխանությունը Էթիկայի հանձնաժողովին փոխարինող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու ունի

09 Նոյեմբեր, 2019 08:23
«Հրապարակ». Իշխանությունը Էթիկայի հանձնաժողովին փոխարինող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու ունի

«Դեռևս սեպտեմբերին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հոկտեմբերին կձևավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հոկտեմբերն անցել է, բայց հանձնաժողովը դեռ ձևավորված չէ, իսկ համաձայն օրենքի՝ պետք է ձևավորված լինի մինչև նոյեմբերի 30-ը։ Օրերս իշխող ուժին հավաքել են և ներկայացրել, որ սույն հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար Էդգար Շաթիրյանն է։

Հիշեցնենք, որ նոր կառույցը կփոխարինի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Հանձնաժողովը կունենա 5 անդամ, մեկական անդամ առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը, ԱԺ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին