Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում

08 Նոյեմբեր, 2019 21:07
Արտակարգ դեպք Երևանում

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.  «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, որը, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Անահիտ Մ.-ի տուն եւ ասել, որ վերջինս «պետք է իր բախտը նայի», սակայն բախտագուշակը դիտողություն է արել Հ. Խաչատրյանին: Երիտասարդը հայհոյել է 65-ամյա կնոջը, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։

Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ Անահիտ Մ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին