Կարևոր իրադարձություններ

Խաբեությամբ հափշտակվել է ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը

08 Նոյեմբեր, 2019 20:48
Խաբեությամբ հափշտակվել է ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը

ՀՀ ոստիկանությունն առանձնապես խոշոր չափերի հափշտակության նոր դեպք է բացահայտել:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ոստիկանության մատնանշած կինը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինն է՝ մեկ այլ գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին