Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով

08 Նոյեմբեր, 2019 20:23
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում․ «2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն):

Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում:

Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն:

Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսեւորումները»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին