Կարևոր իրադարձություններ

ՀԲ միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս պետք է հաշվի առնել տարածքային համաչափ զարգացման սկզբունքը. Սուրեն Պապիկյան

08 Նոյեմբեր, 2019 18:51
ՀԲ միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս պետք է հաշվի առնել տարածքային համաչափ զարգացման սկզբունքը. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

Հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել  ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ՝ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը շնորհակալություն  է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի  լավ հնարավորություն:

Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ  թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման  առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՝ առաջարկվող նախագծային  փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության  ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից  մարզպետներին էր   ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին  ներկայացնել  մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին