Կարևոր իրադարձություններ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 300 մարդ է տուժել

08 Նոյեմբեր, 2019 17:34
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 300 մարդ է տուժել
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 300 մարդ, գրում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ (ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ցնցումների հետևանքով տուժել է 312 մարդ, ավերվել շուրջ 30 շինություն:

Երկրաշարժը զգացվել էր նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին