Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

08 Նոյեմբեր, 2019 16:07
Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- ասել է նա:

«Բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերը: Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ներառյալ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին»,- ավելացրել է Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարը այնուհետ աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա. այցի ընթացքում նա կմասնակցի Խաղաղության ֆորումին:
 
«Նոյեմբերի 11-12-ը Փարիզի խաղաղության երկրորդ ֆորումի ընթացքում կծանոթանա այնտեղ ներկայացված ռուսական նախագծերին»,- ասել է Զախարովան:

Լավրովը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ֆրանսիայի եվրոպական հարցերով և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ կքննարկի Սիրիայի իրավիճակը, իրանական միջուկային գործարքը և ուկրաինական ճգնաժամը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին