Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի և ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները. Shamshyan.com

08 Նոյեմբեր, 2019 15:57
Երևանում թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի և ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները. Shamshyan.com

Նոյոմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վարդան Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 01:20-ից մինչև 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները և կողային հայելիները գողացել են, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ:

Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են HP նոթբուք՝ իր աքսեսուարներով:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին հայտել է, որ ինքն աշխատում է ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին