Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ-ն ուսումնասիրում է ՀՀ-ում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականությունը

08 Նոյեմբեր, 2019 12:48
ՊՎԾ-ն ուսումնասիրում է ՀՀ-ում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականությունը

Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։

Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրվում է համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am):

 

Լրահոս

Դիտել ավելին