Կարևոր իրադարձություններ

Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը զայրացրել է Թուրքիային

08 Նոյեմբեր, 2019 11:56
Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը զայրացրել է Թուրքիային

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հայտարարությանը, որն արվել էր վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրված շրջանակներում և աջակցել այդ շրջանակների՝ մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը։

Վերջինս, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, «Հույների կողմից թուրքերի և օսմանցի այլ քաղաքացիների նկատմամբ վայրագություններ իրականացնելու» վերաբերյալ, նշել է, որ այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության նկատմամբ։

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»:

Անդրադառնալով Ցեղասպանության հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է.

«1915-ի դեպքերի հարցում Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է նախագահ Էրդողանի վարչապետության շրջանում՝ 2014 ապրիլի 23-ին հրապարակած հայտարարության մեջ: Այլ բացատրության կարիք չկա»։

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ է հղե Թուրքիային: Հունաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:

 

Լրահոս

Դիտել ավելին