Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ»․ Սարհատ Պետրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև առկա հակամարտությունը նոր թափ է ստանում

08 Նոյեմբեր, 2019 09:56
«Ժողովուրդ»․ Սարհատ Պետրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև առկա հակամարտությունը նոր թափ է ստանում

«ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի և Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի միջև առկա հակամարտությունը նոր թափ է ստանում:

Վահագն Վերմիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հոկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Երկրում քարտեզագրում չի արվել: Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:

Դրան հաջորդեց Սարհատ Պետրոսյանի արձագանքը: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Վերմիշյանի վերոնշյալ մեկնաբամությանը,  Պետրոսյանն ասել էր. «Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, հենց իր ղեկավարած կոմիտեում և, ենթադրում եմ, տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է, և ես կարող եմ դա ապացուցել… և այդ մարդը այսօր կա, վաղը չկա: Ինքը պատահաբար է այդտեղ հայտնվել»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ երեկ առավոտյան զրուցեց Վերմիշյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ է Սարհատ Պետրոսյանի այդ որակումներից: «Լսել եմ, լսել եմ»,-ասաց Վ. Վերմիշյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ պատասխան եք տալու Պետրոսյանին, Վերմիշյանն արձագանքեց. «Պատասխանն արդեն իրավապահ մարմինները կտան, ի՞նչ ասեմ…»: Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ. պարզաբանեց. «Չի բացառվում, չեմ որոշել, հետո կիմանաք»:

«Ժողովուրդ» օրաթերթն օրվա ավարտին էլ Վերմիշյանից փորձեց ճշտել` կողմնորոշվել է արդյոք, կդիմի արդյոք դատարան: Նրա ցասումն արդեն իջել էր, մեղմացել էր ու հրաժարվեց մեկնաբանություններից»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին