Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապի հետ

08 Նոյեմբեր, 2019 08:56
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն եւ հաղորդագրություն կտարածենք»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով եւ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին