Կարևոր իրադարձություններ

«ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է». Մակրոն

07 Նոյեմբեր, 2019 22:51
«ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է:

The Economist պարբերականին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ ռազմավարական որոշումների կայացման հարցում որևէ համակարգում չկա: Ֆրանսիայի նախագահը վկայակոչել է այն փաստը, որ նախքան Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը հանելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խորհրդակցել ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ:

Մակրոնը նաև եվրոպական երկրներին նախազգուշացրել է, որ Դաշինքն ամուր պահելու գործում իրենք այլևս չեն կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա:

Մակրոնը նաև վստահ չի եղել, որ հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը գործում է: Հոդվածը սահմանում է, որ «դաշինքի մի անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում դաշինքի մյուս բոլոր անդամների վրա»:

Ի դեպ, այս տարի ՆԱՏՕ-ն նշում է իր ստեղծման 70-ամյակը:

 

Լրահոս

Դիտել ավելին