Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական հիմնարկների ծառայողները թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերել

07 Նոյեմբեր, 2019 20:05
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերել

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներըիրացնելով օպերատիվ տվյալներընոյեմբերի 7-ի ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասումհայտնաբերել են ներնետվածկպչուն ժապավենով պարուրված փաթեթորում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27գ քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը, ժամը 16:10-ի սահմաններումՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի մահճակալի տակից՝ սպորտային պայուսակիցհայտնաբերել են թիթեղյա թղթով փաթեթավորված կանեփի 2 հատիկիսկ կալանավորված անձ Խ.Կ.-ին պատկանող բաճկոնի գրպանից՝ ապակյա գլանակ՝ ծայրը փաթաթված կպչուն ժապավենով և լցված մոխրանմանկասկածելի զանգվածով:

Եվս մեկ դեպք գրանցվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկումՆոյեմբերի 7-ի 16:30-ի սահմաններումդատապարտյալ ՍՄ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ և սպիտակավունմածուցիկկասկածելի զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

 

Լրահոս

Դիտել ավելին