Կարևոր իրադարձություններ

Վրաստանի և Հայաստանի օդային տարածքներում թռչող օդանավերը վաղվանից կունենան ազատ ուղիներից օգտվելու հնարավորություն

07 Նոյեմբեր, 2019 17:31
Վրաստանի և Հայաստանի օդային տարածքներում թռչող օդանավերը վաղվանից կունենան ազատ ուղիներից օգտվելու հնարավորություն

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ու «Սաքաերոնավիգացիան» Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության (ARMATS) հետ միասին սկսում են Հարավային Կովկասում կարևորագույն նախագիծ`Վրաստանի և Հայաստանի միջև ազատ օդային ուղիների արմատավորում»,- այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է «Ալիք մեդիան»:

Գերատեսչության հաղորդմամբ` Վրաստանն ու Հայաստանն ազատ օդային ուղիների նախագծի վրա աշխատանքը սկսել էին 2017 թվականին: Այն ուժի մեջ կմտնի 2019 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 00:00-ին:

Նախարարությունը պարզաբանում է, որ նախագիծը նախատեսում է Վրաստանի և Հայաստանի օդային տարածքում թռչող օդանավերի կողմից ազատ ուղիների օգտագործման հնարավորություն՝ նշելով միայն մուտքի և ելքի կետերը, որոնք նախապես կլինեն նշված որպես Հարավային Կովկասի օդային տարածքի ազատ ուղիներ – Free Route Airspace in south Caucasus Area – FRASC:

Ծրագրը կյանքի կոչելու ընթացքին հետևելու են, Թբիլիսիի օդային տեղաշարժման շրջանային կենտրոնից Սահմանափակ պատասխանատվությամբ «Սաքաէրոնավիգացիա»ընկերության  տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին, Հայաստանի օդանավային ծառայության պրովայդեր կազմակերպության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը և Եվրավերահսկման պատվիրակության անդամները:

«Սաքաէրոնավիգացիայի» գլխավոր տնօրեն, Գոչա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ` ազատ օդային ուղիներից արդեն օգտվում են Եվրոպայի մի շարք պետություններ:

«Ուրախ եմ, որ մենք առաջինն ենք տարածաշրջանում ներդրել ազատ օդային ուղիները և այժմ սկսում ենք այդ հռչակագրի երկրորդ փուլի իրականացումը: Ավիաընկերություններին, որոնք մեկ ուղղու վրա հատում են Հայաստանի և Վրաստանի օդային տարածքը, հնարավորություն կունենան տեղաշարժվելիս ընտրել իրենց համար ցանկալի  կարճ ուղին՝ դրանով խնայելով ժամանակը և վառելիքը, միաժամանակ ծախսերն  ավելի արդյունավետ կծարագրեն: Սա շատ բարդ առաքելություն է և մեր թիմը այս գլոբալ մարտահրավերը հաղթահարել է հաջողությամբ»,- Հայտարարել է Գոչա Մեզվրիշվիլին:

«Սաքաէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման մասնագետները, եվրոպական վերահսկողության և Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին, մի քանի օր դիտարկելու են ազատ օդային ուղիների տեղակայման գործընթացը:

 

Լրահոս

Դիտել ավելին