Կարևոր իրադարձություններ

«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Էջմիածնի թիվ 11 հիմնական դպրոցում բացվեցին ինֆորմատիկայի դասասենյակներ

07 Նոյեմբեր, 2019 17:24
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Էջմիածնի թիվ 11 հիմնական դպրոցում բացվեցին ինֆորմատիկայի դասասենյակներ

Էջմիածին  քաղաքի Ռշտունուն անվան թիվ 11 հիմնական դպրոցում այսօր բացվեցին ինֆորմատիկայի նոր դասասենյակներ։ Դպրոցի մասնաշենքերից մեկը նորոգովել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Բացման հանդիավոր արարողությանը ներկա էր Արթուր Ասատրյանը, Արմավիրի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության ներկայացուցիչները, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։

«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը վճարելու է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից հրավիրված մասնագետների աշխախատավարձերը, ովքեր պետք է երեխաներին դասավանդեն, այստեղ մնում է միայն կրթության նախարարության համաձայնությունը ստանալ։

 4 նոր դասասենյակում ընդանուր առկա է 32 նոր համակարգիչ և գույք։

 երեխաներն այսուհետ այստեղ հարմարավետ պայմաններում կրթություն կստանան։

 

Լրահոս

Դիտել ավելին