Կարևոր իրադարձություններ

Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

07 Նոյեմբեր, 2019 16:21
Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այցելել են Սևքար գյուղի վարչական տարածքում գտնվող փայտածուխի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են մոտ 8 խորանարդ մետր փայտանյութ, ինչպես և 6 հատ փայտածուխ պատրաստելու տարրա, որոնց մեջ առկա էր մոտ 50 պարկի փայտածուխ։ Արտադրամասի տերը, որը Սևքար գյուղի 69-ամյա բնակիչ է, հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Փասյտածուխի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին