Կարևոր իրադարձություններ

Հրաժարական կտամ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում. Արայիկ Հարությունյան

07 Նոյեմբեր, 2019 13:24
Հրաժարական կտամ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է: Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում», - ասաց Հարությունյանը։

Հարցին, ե՞րբ կկարծի, թե իր լիազորությունները չի կատարում՝ նախարարը ասաց. «Չեմ կարող ասել, տարբեր իրադարձություններ… Սա այդ իրավիճակը չէ»

 

Լրահոս

Դիտել ավելին