Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Կառավարությունն 8 դպրոցների վերանորոգման ու այլ աշխատանքների համար հատկացրեց 86,6 մլն դրամ

07 Նոյեմբեր, 2019 13:12
Կառավարությունն 8 դպրոցների վերանորոգման ու այլ աշխատանքների համար հատկացրեց 86,6 մլն դրամ

Կառավարությունը 86 մլն 689 հազար դրամ կհատկացնի մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս խնդիրը մշտապես եղել է: «Տարիներ շարունակ տարբեր խնդիրներ ունեցող ուսումնական հաստատությունները դիմել են նախարարությանը, անընդհատ մերժվել են խնդրանքներ՝ բյուջեում միջոցներ չունենալու հիմնավորմամբ: Հիմա խնայողությունների հաշվին վերաբաշխումներ ենք անում, որ այս խնդիրները լուծենք: Դրանք փոքր խնդիրներ են, բայց կենսական նշանակություն ունեն դպրոցների համար: Մի տեղ տանիքի խնդիր է, մի տեղ ջեռուցման խնդիր է եւ այլն: Հիմա սկսել ենք դրանք լուծել»,- ասաց նախարարը:

Նախագծով առաջարկվում է Վարդենիսի Համբարձումյանի անվան ավագ դպրոցին հատկացնել 7,6 մլն դրամ նախագծային, գեոդեզիական աշխատանքների համար, Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցապատման համար հատկացնել 70,5 մլն դրամ, որտեղ նախատեսվում է ուսումնական մասնաշենքի կառուցում:

Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար:

Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցին կհատկացվի 27,8 մլն դրամ՝ տանիքի, մարզադահլիճի վերանորոգման համար:

Երևանի N 195 ավագ դպրոցին կհատկացվի 33,9 մլն դրամ՝ տանիքի վերանորոգման համար:

Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցին կհատկացվի 22 մլն դրամ՝ մարզադահլիճի կառուցման համար:

Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցին կհատկացվի 2,8 մլն դրամ՝ երկրորդ հարկի կառուցապատման համար, իսկ Սարդարապատի միջնակարգ դպրոցին կհատկացվի 6,8 մլն դրամ՝ մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին