Կարևոր իրադարձություններ

Ճարտարապետության և շինարարության համալսարանի սոցիալական բնակարանաշինության ծրագրի շահառուները հիմնականում նախկին ռեկտորի հարազատներն են.«Ժողովուրդ»

07 Նոյեմբեր, 2019 08:28
 Ճարտարապետության և շինարարության համալսարանի սոցիալական բնակարանաշինության ծրագրի շահառուները հիմնականում նախկին ռեկտորի հարազատներն են.«Ժողովուրդ»

«Տարբեր տարիներին սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաև բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանը: Պարզվում է, որ 2013 թ. սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել են բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպա­տակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անա­վարտ է:

Շահառուներից մեկը մեզ փոխանցեց, որ 2016 թ. շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադր­վել հավանական շահառուներին:

Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահա­ռուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամ­ները, հարազատներն ու իր հետ անձնական կապ ունեցող անձինք, որին նախորդել էր շենքի կառուցապատ­ման իրավունքը համալսարանից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխան­ցելը:

Կարևոր մեկ հանգամանք ևս. շենքի տարածքը գտնվում է այնտեղ, որտեղ ժամանակի ընթացքում կա­ռուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ և մտերիմներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին