Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ

06 Նոյեմբեր, 2019 23:51
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»։

 

Լրահոս

Դիտել ավելին