Կարևոր իրադարձություններ

Մասիսի ոստիկանները բացահայտեցին երկու երիտասարդի դանակահարության դեպքը

06 Նոյեմբեր, 2019 22:54
Մասիսի ոստիկանները բացահայտեցին երկու երիտասարդի դանակահարության դեպքը

Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17 եւ 18 տարեկան երկու երիտասարդ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքից։ Երիտասարդների հետ զրուցել ոստիկանները չի հաջողվել, նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն կամ հաղորդում տալու։

Մինչ նրանց կազդուրվելը, Մասիսի քրեական հետախույզները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տղաներին դանակահարած անձի ինքնությունը։ Մասիսի դպրոցներից մեկի բակում ծագած վիճաբանության ընթացքում Մխչյան գյուղում ապրող մի երիտասարդ դանակահարել էր մյուսներին։

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին