Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է Նիկոլա Ազնավուրին

06 Նոյեմբեր, 2019 18:47
Վարչապետն ընդունել է  Նիկոլա Ազնավուրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին:

 

Լրահոս

Դիտել ավելին