Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողը հայտնաբերվել է գերեզմանատանը

06 Նոյեմբեր, 2019 18:13
Հետախուզվողը հայտնաբերվել է գերեզմանատանը

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատնից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Սուրեն Ի.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) եւ 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին