Կարևոր իրադարձություններ

ՃՈ աշխատակիցը ճանաչել է պաշտոնյային, սակայն տուգանել է

06 Նոյեմբեր, 2019 17:53
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
ՃՈ աշխատակիցը ճանաչել է պաշտոնյային, սակայն տուգանել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է. 

ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին:

 

Լրահոս

Դիտել ավելին