Կարևոր իրադարձություններ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝ Տիգրան Մանսուրյանին

06 Նոյեմբեր, 2019 17:12
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝  Տիգրան Մանսուրյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:

Նա շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: «Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին