Կարևոր իրադարձություններ

Այս գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. Վարուժան Ավետիսյան

06 Նոյեմբեր, 2019 17:01
Այս գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. Վարուժան Ավետիսյան

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով դատախազի հարցերին՝ ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ոստիկանները վիրավորվել են փողոցում։ Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները վիրավորում են ստացել փոխհրաձգության ժամանակ, փողոցի տարածքից, այլ ոչ՝ ՊՊԾ գնդի տարածքից։

Խոսելով զինված ապստամբության ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունից՝ Ավետիսյանն ասաց, որ իրենց կողմից կրակոց չի եղել, եւ, որ այդ գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. «Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք՝ ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, որը շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին