Կարևոր իրադարձություններ

Պուտինի հրամանով Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի դատախազ

06 Նոյեմբեր, 2019 16:13
Պուտինի հրամանով Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի դատախազ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սմոլենսկի մարզի դատախազ է նշանակել Սերգեյ Էդուարդի Կարապետյանին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 4-ին:

Հայտնի է, որ Սերգեյ Կարապետյանը ծագումով Ռոստովի մարզից է, որտեղ 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:

Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջանի դատախազությունում սկսել է աշխատել որպես քննիչ, մինչեւ նշանակումը Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալն էր:

Սերգեյ Կարապետյանը Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում աշխատելու է 5 տարի ժամկետով:
 

Լրահոս

Դիտել ավելին