Կարևոր իրադարձություններ

Տաջիկ սահմանապահների վրա ԻՊ զինյալներ են հարձակվել

06 Նոյեմբեր, 2019 14:39
Տաջիկ սահմանապահների վրա ԻՊ զինյալներ են հարձակվել

Տաջիկստանում սահմանապահների վրա հարձակված անձինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են եղել, որոնք ներթափանցել են Աֆղանստանի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Հարձակվողները սահմանն անցել են Աֆղանստանի կողմից՝ հատուկ հանձնարարությամբ: Բոլորն էլ ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին սահմանապահ ուղեկալի վրա հարձակման հետևանքով մեկ զինծառայող և Տաջիկստանի ոստիկանության մեկ աշխատակից է զոհվել, տաջիկ ուժայիններն էլ զինված խմբի 15 անդամի են ոչնչացրել:


 

Լրահոս

Դիտել ավելին