Կարևոր իրադարձություններ

Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը ծանր է

06 Նոյեմբեր, 2019 13:12
Հեղինակ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը ծանր է

Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը  (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են մնալ Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը փոխանցած տեղեկատվության համաձայն, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:

Նախօրեին հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում վերելակը, որում Հայաստանից երկու բանվոր է եղել, ընկել է հորանը: Նրանցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է: 

 

Լրահոս

Դիտել ավելին