Կարևոր իրադարձություններ

Քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

06 Նոյեմբեր, 2019 12:22
Քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, անհայտ անձը ավտոմեքենայով Արտաշատ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և դիմել փախուստի: Վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից  տեղում  մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է  «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ: 

Դեպքի առթիվ  ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է ՝ ծնված 1977թ.:  Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին