«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստերը շարունակվում են: Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց խմբի անդամներից Վարուժան Ավեստիսյանը: Նա ասաց, որ նախկին իշխանությունները ցանկացել են իրենց խաղաղ հավաքները ձախողել.
Ըստ Ավետիսյանի՝ նախկին իշխանությունները ծրագրել էին տարածքներ զիջել: Նա ասաց, որ այդ օրերին շինծու գործով կալանավորել էին Ժիրայր Սեֆիլյանին:
«Եթե մենք չտեսնեինք ապրիլյան պատերազմը և ռեժիմի դավադիր քայլերը, Արցախի տարածքների հանձնումը զինվորների կյանքի գնով, ապա մենք կշարունակեինք խաղաղ անհնազանդություններով պայքարել»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը: Անդրադառնալով սպանված ոստիկաններից երկուսին՝ Վարուժան Ավետիսյանն ասաց այն, ինչ նախկինում պնդում էր Պավել Մանուկյանը. «Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր մոտից կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»: