Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Դատավորների հավաք՝ «Տոսպիա» ռեստորանում․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ»

06 Նոյեմբեր, 2019 08:29
Դատավորների հավաք՝ «Տոսպիա» ռեստորանում․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում:

Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել`ինչը ինչպես անել: Եւ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել Դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը եւ ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն: «Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին,ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձեւավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձեւավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,-ամփոփել է Ռ. Վարդազարյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին